Հպարտ եմ այն խաղով, որը ցուցադրեցին իմ ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում. Սանդրո Պերկովիչ

1 րոպեի ընթերցում

Երևանի «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը գոհ է «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից:

«Մենք  «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի դեմ լավ հանդիպում անցկացրեցինք: Հպարտ եմ այն խաղով, որը ցուցադրեցին իմ ֆուտբոլիստներն առաջին խաղակեսում: Մենք այսօր ավելի լավ խաղ ցուցադրեցինք, քանի առաջին տուրում, թեպետ այսօր ընդամենը մեկ միավոր վաստակեցինք»,-ասաց Պերկովիչը:

Վերջինիս խոսքով` ֆուտբոլիստները չփոխեցին իրենց մտածելակերպը նույնիսկ այն ժամանակ, երբ «Նոա»-ն պարտվում էր առաջին կեսում, ինչն էլ օգնեց խփել պատասխան գնդակը:

«Մենք արժանի էինք այս մեկ միավորին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք մեր կողքին էին ամբողջ խաղի ընթացքում»,-առանձնացրեց մասնագետը:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն հյուրընկալվեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին. հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայերեն Русский