Սպորտ

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց ռումինական թիմի հետ

2 րոպեի ընթերցում

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց ռումինական թիմի հետ

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի շրջանակներում Հայաստանի չեմպիոն Երևանի «Նոա»-ն հյուրընկալվեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա»-ին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Կրայովա քաղաքի՝ 2017 թվականին կառուցված «Իոն Օբլեմենկո» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում թիմերը փոխանակվում էին ակտիվ գրոհներով: 

«Ունիվերսիտատեա Կրայովա»-ի մոտ գրոհների վերջնամասում բացակայում էր անհրաժեշտ վերջին հարվածը, իսկ «Նոա»-ի մոտ՝ դիպուկությունը: 

Առաջին խաղակեսի վերջնամասում «Նոա»-ն իրար հաջորդող երկու գոլային պահ չիրացրեց: Հանդիպման 38-րդ րոպեին ռումինական ակումբն առաջ անցավ հաշվի մեջ. շրջանցելով «Նոա»-ի մի քանի պաշտպանների՝ գոլի հեղինակ դարձավ Էթիմը: Թիմերն ընդմիջման գնացին «Ունիվերսիտատեա Կրայովա»-ի նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսում խաղի տեմպը նույն արագությունը չուներ, ինչ առաջինում էր, սակայն «Նոա»-ին հաջողվեց վերականգնել հանդիպման հաշիվը 73-րդ րոպեին:

Գոլն իր ակտիվում գրանցեց փոխարինման մտած Մուլահուսեյնովիչը:

«Ունիվերսիտատեա Կրայովա»-«Նոա»` 1:1:

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրից հետո «Նոա»-ն ունի 4 միավոր։ 

Երրորդ տուրում «Նոա»-ն կմրցի չեխական «Սիգմա»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա Երևանում, նոյեմբերի 6-ին:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում