Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր»․ «Ժենգյալի համը»՝ առաջատար. մանկական. սեպտեմբեր, 2025

8 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր»․ «Ժենգյալի համը»՝ առաջատար. մանկական. սեպտեմբեր, 2025

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ սեպտեմբերի վաճառքի տվյալների:

Գառնիկ Ալեքսանյանի «Ժենգյալի համը» առաջին տեղում է։ 11-ամյա Հայկն ամառային արձակուրդներին գնում է Շուշի։ Մորաքրոջ աղջկա՝ 10-ամյա Արևիկի հետ փոքրիկ վիճաբանությունից հետո Նրանք հայտնաբերում են քարացած Կելֆին, որը նրանց շնորհիվ կենդանանում է։ Շուտով Կելֆը երեխաներին պատմում է մարգարեության և աշխարհում տիրող բարի ու չար կախարդանքի մասին։ Նրանք պատկերացում չունեին, թե ինչ առաջադրանք է իրենց սպասվում և ինչպիսի գաղտնիքների ու փորձությունների են բախվելու… 

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը» երկրորդ տեղում է։ Փորձելով հասնել ծնողների անվերապահ վստահությանն ու ապացուցել իրենց պատմությունների իրական լինելը՝ Անին ու Դավիթը որոշում են մեկնել Հին Եգիպտոս ու Կլեոպատրայի օգնությամբ ժամանակակից աշխարհ բերել, որևէ արտեֆակտ, որը կապացուցի, որ մեծ ու իրական ցանկության դեպքում նույնիսկ ժամանակի մեջ ճամփորդությունը կարող է իրականություն լինել: Սակայն հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և Անին ու Դավիթը բախվում են անսպասելի դժվարությունների։

Հայկ Աջապահյանի «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» երրորդ տեղում է։ Ստանալով ծնողների աջակցությունը՝ Անին և Դավիթը ցանկանում են շարունակել իրենց ճամփորդությունները դեպի անցյալ՝ տեսնելու պատմական իրադարձությունները: Բայց մոգությունը մոգություն չէր լինի, եթե չլինեին անակնկալներ: Այս անգամ երեխաները կհայտնվեն ոչ միայն ուրիշ ժամանակում, այլ նաև՝ ուրիշ մոլորակում․․

Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ» ժողովածուն չորրորդն է։ Վառ ու պատկերավոր նկարազարդումներով հարուստ այս գրքի չար ու բարի, իմաստուն ու անխելք, համեստ ու անպատկառ, ստախոս ու արդարամիտ հերոսների հետ դուք մի շատ հետաքրքիր ճամփորդություն կունենաք հեքիաթների աշխարհում: Վայելեք այս զարմանահրաշ հեքիաթների ժողովածուն կարդալու մեծագույն հաճույքը...

Հայկ Աջապահյանի «90-ականների Երևանը» հինգերորդ տեղում է։ Ի՞նչ կլինի, եթե հանկարծ տեղափոխվես 90-ականների Երևան, տեսնես, թե ինչպիսին էին քո ծնողները, երբ քո տարիքին էին, նրանց հետ բակում գնդակ խաղաս և նույնիսկ նույն դպրոցը հաճախես։ Անին և Դավիթը Մարս մոլորակից վերադառնալիս հայտնվում են 1991 թվականի Հայաստանում։ Սակայն դա դեռ ամենը չէ։ Անցյալի ու ներկայի խաչմերուկում նրանք հանդիպում են մի առեղծվածային չար մարդու, որը նույնպես գիտի կախարդական սենյակի մասին և կարողանում է ճամփորդել ժամանակի միջով։ Բայց ինչո՞ւ է նա այնտեղ։ Ի՞նչ է նա փնտրում։ Սա մի պատմություն է այն մասին, թե ինչպես երբեմն պետք է հետ գնալ, որպեսզի ավելի լավ հասկանաս, թե ով ես դու, ինչու ես այստեղ, և ինչն է կյանքում ամենակարևորը։

Աստղիկ Նադիրյանի «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի» գիրքը վեցերորդ տեղում է։ «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի» մանկական պատկերագիրքն ստեղծվել է ճգնաժամերի ու փոթորիկների կիզակետում, երբ անհրաժեշտ էր հիշեցնել կարևորի մասին։ Չէ՞ որ անգամ մենք երբեմն կարիք ունենք լսելու, որ մեզ սիրում են ու սպասում՝ առանց նախապայմանների, առանց «եթե»-ների ու առանձնահատուկ պատճառի։ Իսկ քնից առաջ, երբ ամփոփվում է օրը, լավագույն պահն է հիշեցնելու մեր անսահման, երկնքից ու ամպերից անդին սիրո մասին։ Այս հեքիաթիկը լավագույն միջոցն է, քանի որ կօգնի գտնել բառեր, որոնք երբեմն մենք՝ մեծերս, դժվարանում ենք ասել։

Յոթերորդ հորիզոնականում է բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:

Ութերորդ տեղում է Մարջերի Ուիլյամսի «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական» գիրքը։ Երբ երեխան սիրում է քեզ... ԻՍԿԱՊԵՍ սիրում է քեզ, դու դառնում ես ԻՍԿԱԿԱՆ։ ­Թավ­շյա Ճագարը ե­րա­զում է լի­նել իս­կա­կան, ի­նչ­պես իր ծեր և ի­մաս­տուն ըն­կե­րը՝ Կաշ­վե ձին։ Բայց ԻՍ­ԿԱ­ԿԱՆ լի­նելն այն չէ, թե ի­նչ­պես ես պատ­րաստ­ված։ Դա այն է, ի­նչ կա­տար­վում է քեզ հետ։ Փոք­րիկ տղայի սի­րո շնոր­հիվ թավ­շյա Ճագարի ե­րա­զանք­նե­րը հրաշ­քով կա­րող են ի­րա­կա­նա­նալ... ­Մար­ջե­րի Ո­ւի­լյամ­սի ման­կա­կան դա­սա­կան այս վի­պա­կի նկա­րա­զարդ ամ­բող­ջա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը, որ ա­ռա­ջին ան­գամ լույս է տե­սել 1922 թ., կգ­րա­վի ցան­կա­ցա­ծի սիր­տը, ով հա­վա­տում է սի­րո ու­ժին։

Իններորդ հորիզոնականում է Ռոալդ Դալի «Չարլին և շոկոլադի գործարանը» հեքիաթ-վիպակը: Անգլիացի գրող Ռոալդ Դալի այս հանրահայտ գործը պատմում է Չարլի անունով փոքրիկ տղայի և նրա ընկերների հետաքրքիր արկածների մասին, որոնք տեղի են ունենում պարոն Վոնկի շոկոլադի կախարդական ֆաբրիկայում:

Տասներորդ հորիզոնականում է Կառլո Կոլլոդի «Պինոկիո»-ն: Պինոկիո խամաճիկի անհավանական արկածները վաղուց են գրավել անհամար փոքրիկ ընթերցողների սրտերը: Հրաշալի, գողտրիկ նկարազարդումներն արտացոլում են այս անմահ պատմության ողջ հմայքն ու ոգին:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1+7Գառնիկ Ալեքսանյան, «Ժենգյալի համը»  Դավինչի86
2+2Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 2. Եգիպտոսի կախարդանքը»   Դավինչի85
3+3Հայկ Աջապահյան, «Կախարդական գրադարանը 3. Կարմիր մոլորակը» Դավինչի69
4+5Գրիմ Եղբայրներ, «Հեքիաթներ» Բուկինիստ64 
5-3Հայկ Աջապահյան, «90-ականների Երևանը»Դավինչի 
6-4

Աստղիկ Նադիրյան, «Ես քեզ սիրում եմ, ինչ էլ լինի» 

Դավինչի59 
7*Հովհաննես Թումանյան, «Հեքիաթներ»GSM57
8*Մարջերի Ուիլյամս, «Թավշյա ճագարը կամ ինչպես են խաղալիքները դառնում իսկական»Զանգակ45
9*Ռոալդ Դալ, «Չարլին և շոկոլադի գործարանը» Անտարես45 
10*Կառլո Կոլլոդի, «Պինոկիո»Բուկինիստ 40
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում