Խոտ-Որոտան ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է
1 րոպեի ընթերցում

Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն ավարտական փուլում է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ նշելով, որ շինաշխատանքների ընթացքում խնդիրներ էին առաջացել մոտ 8-րդ կմ հատվածում, որտեղ սողանքներ էին տեղի ունենում, ինչի հետևանքով էլ շինարարությունը երկարաձգվել էր։
Վերացվել է սողանքային վտանգը, և ճանապարհի 2 կմ երկարությամբ տեղամասում նույնպես տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ։
«Այսպիսով՝ ճանապարհն ամբողջ երկարությամբ ասֆալտապատվել է։ Առաջիկայում ճանապարհի նշված հատվածը ևս կահավորվելու է անվտանգության տարրերով»,- ասված է «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրության մեջ: