Նոր Զելանդիայում տեղի է ունենում երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլներից մեկը

1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդիայում տեղի է ունենում պետական ​​հիվանդանոցների և հանրակրթական ոլորտի աշխատակիցների մասնակցությամբ երկրի պատմության մեջ ամենախոշոր գործադուլներից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Radio New Zealand-ը, բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 100,000 ուսուցիչներ, բուժքույրեր և բժիշկներ, որոնք դժգոհ են իրենց աշխատավարձերից և աշխատանքային պայմաններից։ 

«Կառավարությունը կտրված է իրականությունից և, կարծես, չի գնահատում բժիշկների և ուսուցիչների աշխատանքը», - ասել է բողոքի ակցիայի կազմակերպչական կոմիտեի, ինչպես նաև Նոր Զելանդիայի արհմիությունների խորհրդի ներկայացուցիչ Ռիչարդ Վագստաֆը։

Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լակսոնը հայտարարել է, որ խնդիրը լուծելու համար «արհմիությունները պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։ «Նորզելանդացիները տուժում են, երբ արհմիությունները նման գործողություններ են ձեռնարկում՝ փոխարենը նստեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է նա։

 

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին