Տնտեսություն

Վարշավայում կանցկացվի Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով

1 րոպեի ընթերցում

Վարշավայում կանցկացվի Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով

Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակում նոյեմբերի 18-19-ը Վարշավայում նախատեսվում է անցկացնել Հայաստան-Լեհաստան գործարար համաժողով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ 

Գործարար համաժողովի համար առանձնացվել են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է ներառվեն համաժողովի օրակարգում, մասնավորապես՝ հաղորդակցություններ, լոգիստիկա, սննդի սպասարկում, էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ: 

Միջոցառման անցկացման վայրը՝ Վարշավա, «The Westin Warsaw»։ 

«Համաժողովին Ձեր մասնակցությունը կարող եք հաստատել մինչև ս․թ․ հոկտեմբերի 24-ը՝ գրանցվելով հետևյալ հղումով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է նաև Լեհաստանի ներդրումների և առևտրի գործակալության կողմից տրամադրված գործարար կազմակերպությունների ցանկը։ 

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում