Գիտություն

Սյունիքում գիտահետազոտական երկու ինստիտուտ կբացվի

1 րոպեի ընթերցում

Սյունիքում գիտահետազոտական երկու ինստիտուտ կբացվի

Եվրամիությունը և Գիտության բաց հասանելիության կենտրոնը (COAS) համատեղ պատրաստվում են գիտահետազոտական երկու ինստիտուտ հիմնել Սյունիքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավար Վասիլիս Մարագոսն այս մասին հայտարարեց Երևանում հոկտեմբերի 22-ին կայացած ԵՄ «Հորիզոն Եվրոպա» ծրագրի տեղեկատվական միջոցառման ընթացքում:

«COAS-ի հետ պատրաստվում ենք երկու գիտահետազոտական ​​ինստիտուտ բացել Սյունիքում։ Սյունիքն այն մարզերից է, որին մեծ ուշադրություն ենք դարձնում։ Կզարգացնենք նաև նոր ձեռնարկությունները և ենթակառուցվածքը։ Անցած շաբաթ Սյունիքում գործարկեցինք ոռոգման համակարգեր, արևային մարտկոցներ, բազմաթիվ ծրագրեր: Սա համընդհանուր ջանքերի մի մասն է, որը մենք գործադրում ենք ձեր երկրի ամրացման, Հայաստանի դիմակայունության, մրցունակության բարձրացման համար: Նաև ակնկալում եմ Հայաստանի ավելի ակտիվ մասնակցությունը Եվրոպական Ինովացիոն խորհրդի նախագծերին»,- նշեց Վասիլիս Մարագոսը:  

Նա կարևորեց նաև Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը՝ ընդգծելով, որ դա կնպաստի նոր ներուժի ստեղծմանը։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում