«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Ռոյալ Յունիոն»-ին, «Բարսելոնա»-ն` «Օլիմպիակոս»-ին. ՉԼ այլ արդյունքներ
2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացել են հիմնական փուլի երրորդ տուրի խաղային առաջին օրվա հանդիպումները։ Կայացած 9 խաղերում ընդհանուր առմամբ գրանցվել է 43 գոլ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանի «Ինտեր»-ը 4 անպատասխան գնդակ է ուղարկել բելգիական «Ռոյալ Յունիոն»-ի դարպասը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցել այս խաղին:
Օրվա մյուս խաղերում «Արսենալ»-ը Լոնդոնում առավելության է հասել Մադրիդի «Ատլետիկո»-ի նկատմամբ` 4:0 հաշվով:
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն խոշոր` 7:2 հաշվով պարտության է մատնել Լևերկուզենի «Բայեր»-ին:
Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվելիս հաղթել է «Կոպենհագեն»-ին՝ 2:4 հաշվով:
«Նյուքասլ Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ հաղթել է պորտուգալական «Բենֆիկա»-ին՝ 3։0 հաշվով:
«ՊՍՎ Էյնդհովեն»-ը 6:2 հաշվով հաղթանակի է հասել «Նապոլի»-ի նկատմամբ:
«Մանչեսթեր Սիթի»-ն երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլիառեալ»-ի դարպասը, «Բարսելոնա»-ն «Օլիմպիակոս»-ին հաղթել է 6:1 հաշվով:
«Կայրաթ»-«Պաֆոս» խաղում դարպասի գրավում չի արձանագրվել:
Երրորդ տուրից հետո ՊՍԺ-ն, «Ինտեր»-ն ու «Արսենալ»-ն ունեն 9-ական միավոր և առաջատարներն են: