Միացյալ Նահանգներ

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Գազայում խաղաղապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Գազայում խաղաղապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ

ԱՄՆ վարչակազմն աշխատում է Գազայի հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ՝ առանց ամերիկյան ռազմական միջամտության երկարաժամկետ անվտանգություն պահպանելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իսրայել այցի շրջանակներում ունեցած ասուլիսին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Նրա խոսքով՝ նորաբաց քաղաքացիական-ռազմական համագործակցության կենտրոնում իսրայելցիներն ու ամերիկացիները համատեղ աշխատում են՝ սկսելու Գազայի վերականգնման, երկարաժամկետ խաղաղություն ապահովման ծրագրի իրականացումը, ինչպես նաև փաստացի երաշխավորելու, որ տեղում կլինեն ոչ ամերիկյան անվտանգության ուժեր, որոնք կարող են երկարաժամկետ խաղաղություն պահպանել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում