ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն ընդունել է «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարչին

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարչին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սյունիք» ներդրումային ֆոնդի կառավարիչ Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում ներդրած ավանդի և բարեգործական անխոնջ գործունեության համար Վահագն Խաչատուրյանն Ադամ Ալեքսան Ալեքսանի Կաբլանյանին պարգևատրել է Երախտագիտության մեդալով։

ՀՀ նախագահը բարձր է գնահատել գործարարի տարիների վաստակը և Հայաստանում իրականացրած բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք կարևոր ներդրում են երկրի զարգացման և հզորացման գործում։ Հանրապետության նախագահը մաղթել է Ադամ Ալեքսան Կաբլանյանին քաջառողջություն և հաջողություններ հայրենանվեր գործունեության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում