Մոլդովական փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
1 րոպեի ընթերցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ Մոլդովական - Ստեփանյան փողոցների խաչմերուկից մինչև Մոլդովական փողոց հ.31 շենք, երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: