Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Խարազյանը 2025 թ. հոկտեմբերի 20-ին իր հավատարմագիրն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաային: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանձնման արարողությունից հետո, Սիրիայի նախագահի հետ կայացել է առանձնազրույց, որին ներկա էր Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ  ալ-Շայբանիին:

Զրուցի ընթացքում դեսպանն անդրադարձել է հայ-սրիրական համագործակցության հեռանկարներին։ Նա նշել է, որ Հայաստանն ու Սիրիան համագործակցության մեծ ներուժ ունեն՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների միջև կապերի հազարամյա պատմության վրա:

Ռուբեն Խարազյանը Սիրիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում կապերը խթանելու վերաբերյալ:

«Հայաստանը ցանկանում է երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդել և խորացնել համագործակցության հնարավոր ոլոտները»,- ասել է դեսպանը: 

Հայերեն العربية English فارسی ქართული Русский

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան

Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է