Դեսպան Խարազյանն իր հավատարմագրերն է հանձնել Սիրիայի նախագահին
1 րոպեի ընթերցում

Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուբեն Խարազյանը 2025 թ. հոկտեմբերի 20-ին իր հավատարմագիրն է հանձնել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմեդ ալ-Շարաային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիրիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանձնման արարողությունից հետո, Սիրիայի նախագահի հետ կայացել է առանձնազրույց, որին ներկա էր Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ ալ-Շայբանիին:

Զրուցի ընթացքում դեսպանն անդրադարձել է հայ-սրիրական համագործակցության հեռանկարներին։ Նա նշել է, որ Հայաստանն ու Սիրիան համագործակցության մեծ ներուժ ունեն՝ հիմնված երկու երկրների ժողովուրդների միջև կապերի հազարամյա պատմության վրա:
Ռուբեն Խարազյանը Սիրիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի պատրաստակամության մասին՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական և այլ ոլորտներում կապերը խթանելու վերաբերյալ:
«Հայաստանը ցանկանում է երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդել և խորացնել համագործակցության հնարավոր ոլոտները»,- ասել է դեսպանը: