Սպորտ

Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոնի կոչման համար

Հայաստանի  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության ոսկե մեդալի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Ռազմիկ Քուրդյանը, հաջորդաբար հաղթելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող երկու ու Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշներին դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ: 

Այդ գոտեմարտը կկայանա հոկտեմբերի 21-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում