Սպորտ

«Նոա»-ն 688 մլն դրամով ձեռք է բերել մարզադաշտի ու ենթակառուցվածքների հողատարածքը և 312 միլիոն դրամ նվիրաբերել Վաղարշապատ համայնքին

2 րոպեի ընթերցում

«Նոա»-ն 688 մլն դրամով ձեռք է բերել մարզադաշտի ու  ենթակառուցվածքների հողատարածքը և 312 միլիոն դրամ նվիրաբերել Վաղարշապատ համայնքին

Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը 688 մլն դրամով ձեռք է բերել մարզադաշտի ու  ենթակառուցվածքների հողատարածքը և 312 միլիոն դրամ նվիրաբերել Վաղարշապատ համայնքին:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Ավելի վաղ  ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել «Նոա» ֆուտբոլային ակումբի ներկայացրած Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։  Վաղարշապատ համայնքի ավագանու հաստատումից հետո իրականացվել է 23.8 հա մակերեսով հողատարածքի առքուվաճառքը համայնքի և «Նոա» ՖԱ-ի միջև։  

«Նոա»-ն հողատարածքի դիմաց վճարել է շուրջ 688 մլն դրամ։ Հոկտեմբերի 20-ին «Նոա» ՖԱ-ի և համայնքի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որն օգտագործվելու է համայնքային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Պայմանագրով «Նոա» ՖԱ-ն մոտ 312 մլն դրամ է նվիրաբերում Վաղարշապատ համայնքին։  Այսպիսով՝ «Նոա»-ն ընդհանուր 1 միլիարդ դրամ է վճարել Վաղարշապատ համայնքին։  

«Նոա» ՖԱ-ի նախագահ Վարդգես Վարդանյանը հողատարածքի ձեռքբերումից հետո նշել է. «Սա հաջորդ քայլն է դեպի մեր երազանքը։ Մենք մեր բոլոր քայլերի մասին կիսվելու ենք ֆուտբոլային հանրության հետ։ Շնորհակալ ենք Վաղարշապատ համայնքին սերտ աշխատանքի համար։ Առա՜ջ դեպի մեր նոր նպատակներ»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում