Հասարակական

Բելգիայի թագուհին Հայաստանում գտնվելու ժամանակ այցելել է նաև Ազգային պատկերասահ

1 րոպեի ընթերցում

Բելգիայի թագուհին Հայաստանում գտնվելու ժամանակ այցելել է նաև Ազգային պատկերասահ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվելու ընթացքում Բելգիայի Թագավորության թագուհի Մաթիլդան ոչ պաշտոնական այց է կատարել Հայաստանի ազգային պատկերասրահ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պատկերասրահից։

Նշվում է, որ Բելգիայի թագուհին շրջել է պատկերասրահի որմնանկարների սրահներով, ծանոթացել հայկական հին և միջնադարյան արվեստի արժեքավոր նմուշներին։

Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով Հայաստանում է գտնվել հոկտեմբերի 13-15-ը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան։

Այցի ընթացքում Բելգիայի թագուհին հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների հետ, ինչպես նաև այցելել է Երևանի պետական համալսարան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, մասնակցել Ծաղկունք գյուղում «Հայ-բելգիական անտառի» հիմնարկեքին։

Կարդացեք հոդվածը` العربيةFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում