Ֆիլիպինների ափերի մոտ ուժգին երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Ֆիլիպինների ափերի մոտ 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Վերջինիս տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան ​​քաղաքից (Մինդանաո կղզի) 105 կմ արևելք, որն ունի մոտավորապես 309,000 բնակչություն։ 

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 55 կմ խորության վրա։ 

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։

Հայերեն