Պարածանրորդները 8 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Պարածանրամարտի հավաքականը մեդալներ է նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրին Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն ու  Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը:

Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանի խոսքով` աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը բացառիկ է թիմի համար:

«Մեր մարզիկները 8 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի այս առաջնությունում` սահմանելով աշխարհի և Եվրոպայի ռեկորդներ: Թիմային հաշվարկում Հայաստանի թիմը 3-րդն է աշխարհի առաջնությունում: Կարծում եմ, սա փայլուն հաջողություն է»,-ասաց Աբրահամյանը: 

Պարալիմպիկ կոմիտեի նախագհի խոսքով` ազգային ֆեդերացիաները ֆինանսական աջակցության կարիք ունեն, քանի որ պետության կողմից տրամադրվող աջակցությունները քիչ են ու չեն բավարարում: Եթե համապատասխան ֆինանսավորում լինի,  մեծ կլինի նաև ներհոսքը: 

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար և ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Գևորգ Հովհաննիսյանն աշխարհի առաջնության արդյունքները համարում է հաջող:

«Աշխարհի առաջնությանը մասնակցում են երկու տարիքային խմբի մասնակիցներ` 15-17 տարեկաններ ու 18-20 տարեկաններ: Պատանի մարզիկներից Ռաֆայել Համազասպյանը դարձավ աշխարհի և Եվրոպայի ռեկորդակիր: Այս տարիքային խմբում Կարինե Մանուկյանը ևս ռեկորդներ սահմանեց: Այստեղ նաև հաջող հանդես եկավ Գավառից Արտյոմ Մովսիսյանը, ով երկու ոսկե մեդալ նվաճեց: 59 կգ քաշային կարգում երկու հայազգի մասնակից ունեինք` Արթուր Բաբայանն ու Խորեն Ծատուրյանը: Նրանք երկուսն էլ սահմանեցին ռեկորդ ու հաջորդաբար դարձան ոսկե ու արծաթե մեդալակիր: Առաջին անգամ մասնակցող Տիգրան Խլղաթյանն ու Դավիթ Հունանյանը ևս դարձան առաջնության մեդալակիրներ: Ոսկե մեդալակիր դարձավ նաև Անյուտա Պետրոսյանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Վերջինիս խոսքով` հայ մարզիկների համար կարևոր էր աշխարհի այս առաջնության մասնակցությունը, քանի որ Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի համար անհրաժեշտ են ԱԱ-ի մասնակցություն:

Մանրամասները` տեսանյութում

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ