Եվրոպա

Կիպրոսում սպանել են ֆուտբոլային ակումբի նախագահի

1 րոպեի ընթերցում

Կիպրոսում սպանել են ֆուտբոլային ակումբի նախագահի

Կիպրոսում՝ Լիմասոլի մայրուղու վրա, սպանվել է կիպրական «Կարմիոտիսա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ստավրոս Դիմոստենուսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հաղորդում է Philenews պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ Դիմոստենուսի մեքենան արգելափակվել է միկրոավտոբուսի կողմից, որից հետո մոտոցիկլետով անհայտ անձը կրակ է բացել նրա վրա։ Դեպքը տեղի է ունեցել Դիմոստենուսի տան մոտ գտնվող ճանապարհին։ Նա այդ պահին մեքենայում է եղել իր որդու հետ։ 

Որդին փորձել է նրան տեղափոխել հիվանդանոց, սակայն վթարի պատճառով խցանում է առաջացել, և նա մահացել է մեքենայում։ Ըստ մեկ այլ տեղեկատվության՝ որդին անցնող մեքենաներից մեկի վարորդին խնդրել է իրենց տեղափոխել հիվանդանոց, և վարորդը չի մերժել, սակայն Դիմոստենուսը մահացել է ճանապարհին։ 

Կասկածյալների որոնումները շարունակվում են։ 

«Կարմիոտիսա» ակումբն անցյալ մրցաշրջանում դուրս է մնացել Կիպրոսի առաջնության առաջին դիվիզիոնից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում