Մոնղոլիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել վարչապետին

1 րոպեի ընթերցում

Մոնղոլիայի Պետական Մեծ Խուրալի (խորհրդարանի) պատգամավորների մեծամասնությունը քվեարկել է վարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնից ազատելու առաջարկի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոնղոլիայի Montsame լրատվական գործակալությունը։

Առաջարկը քննարկվել և հաստատվել է խորհրդարանի լիագումար նիստում։

Վարչապետ Գոմբոջավ Զանդանշատարին պաշտոնանկ անելու օգտին քվեարկել է ներկա 111 պատգամավորներից 71-ը։

Reuters-ը նշում է, որ 55-ամյա Զանդանշատարն այդ պաշտոնը զբաղեցնում էր ընդամենը չորս ամիս։ Նրան նախորդող վարչապետը ևս հեռացել էր պաշտոնից խորհրդարանի աջակցությունը կորցնելուց հետո։ 

Մոնղոլիայի նախագահը պետք է նոր վարչապետ նշանակի. այս ընթացքում վարչապետի պարտականությունները կշարունակի կատարել Զանդանշատարը։

Վերջին տարիներին Մոնղոլիայում հանրային դժգոհություններ կան կոռուպցիայի և ներքին քաղաքականության հետ կապված որոշումների պատճառով։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից