Մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունն անհնար է առանց մարդու իրավունքների ոլորտում դերակատարություն ունեցողների սոլիդարության. Մանասյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Մալթայում որպես բանախոս մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես ժողովրդավարության հենասյուն փոփոխությունների ժամանակներում» խորագրով պանելային քննարկմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ միջոցառումը տեղի է ունեցել Մալթայի օմբուդսմանական հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված` «Պաշտպանելով լավ կառավարումը դժվար ժամանակներում. Օմբուդսմանի դերը» թեմայով բարձր մակարդակի համաժողովի շրջանակում:

Պանելային քննարկմանը մասնակցել են մի շարք երկրների օմբուդսմաններ, իրավաբանական և ակադեմիական համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հյուսիսային Իռլանդիայի օմբուդսման Մարգարետ Քելլին, Թուրքիայի Հանրապետության գլխավոր օմբուդսման Մեհմեթ Ակարջան, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի անդամ Մայքլ Ֆրենդոն, Մալթայի համալսարանի գիտնական Անն Մարի Թեյքը։

Իր ելույթում ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է ժողովրդավարական զարգացումների համատեքստում օմբուդսմանի դերի ամրապնդման անհրաժեշտությունը` հատկապես փոփոխությունների այս ժամանակաշրջանում։

«Հասարակությունների բևեռացումը և քաղաքականացումը խաթարում են մարդու իրավունքների ընկալումը և ձևախեղում մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը: Այս ամենը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, երբ բազմաթիվ խնդիրներ են առկա ինչպես քաղաքական ու հանրային գործիչների, այնպես էլ մարդու իրավունքների համատեքստում դերակատարություն ունեցող մասնագիտական համայնքների կողմից իրավունքներին առնչվող էթիկական չափանիշների պահպանման տեսանկյունից», - նշել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանն ընդգծել է, որ եթե մեծ քաղաքական խմբերն ունեն իրենց ձայնը լսելի դարձնելու բազմաթիվ քաղաքական գործիքներ, նույնը չի կարելի ասել խոցելի վիճակում գտնվող անձանց և խմբերի ձայնը լսելի դարձնելու հնարավորությունների մասին:

Անահիտ Մանասյանն ընդգծել է վերջիններիս ձայնը լսելի դարձնելուն ուղղված շարունակական քայլերի անհրաժեշտությունը, մարդու իրավունքների ոլորտում գործող բոլոր դերակատարների միջև համերաշխության ու սոլիդարության խթանման, ինչպես նաև բարձր պրոֆեսիոնալիզմի և էթիկական սկզբունքների պահպանման կարևորությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության և խթանման արդյունավետությունն ապահովելու նպատակով։

Ամփոփելով` նա ընդգծել է, որ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունն ու խթանումն անհնար են առանց մարդու իրավունքների ոլորտում դերակատարություն ունեցող բոլոր դերակատարների սոլիդարության: Անահիտ Մանասյանը շեշտել է նաև միջազգային համագործակցության կարևորությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության կարևոր բաղադրիչ։

Քննարկման շրջանակում ներկայացվել է նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության շրջանակը, առկա իրավական գործիքակազմը, ինչպես նաև առաջնահերթությունները։

Վալետտայում՝ Նախագահական նստավայրում, Անահիտ Մանասյանը մասնակցել է Մալթայի Հանրապետության նախագահ Միրիամ Սպիտերի Դեբոնոյի անունից՝ ի պատիվ Մալթայի օմբուդսմանական հաստատության հիմնադրման 30-ամյակին նվիրված բարձր մակարդակի համաժողովի մասնակիցների տրված պաշտոնական ընդունելությանը:

Հայերեն

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից