Եվրոպա

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը հայտնել է «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիայի նախապատրաստման մասին

2 րոպեի ընթերցում

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը հայտնել է «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիայի նախապատրաստման մասին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը տեղեկություններ ունի բրիտանական և ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական «Ինտերֆաքս»-ը։

«Մենք տեղեկություններ ունենք բրիտանական և ուկրաինական հետախուզական ծառայությունների կողմից «Թուրքական հոսք» գազատարի վրա դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մասին», - հոկտեմբերի 16-ին հայտարարել է Բորտնիկովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ անվտանգության գործակալությունների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 57-րդ նիստում։

Նրա խոսքով՝ «բրիտանական հետախուզության անմիջական հսկողության ներքո Ուկրաինայի անվտանգության ծառայությունն իրականացրել է «Սարդոստայն» գործողությունը Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև բանակցություններից անմիջապես առաջ»։

Բորտնիկովը հայտնել է, որ SAS-ի (Հատուկ օդային ծառայություն) և MI6-ի հրահանգիչները պլանավորել են անօդաչու թռչող սարքերի մի շարք հարվածներ Կասպյան խողովակաշարի կոնսորցիումի գրասենյակի և օբյեկտների դեմ։ Կոնսորցիումի բաժնետերերի թվում են ընկերություններ Ռուսաստանից, Ղազախստանից և Միացյալ Նահանգներից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում