Հայաստանի կարատեի հավաքականի ներկայացուցիչները մասնակցում են ԱԱ-ի ընտրական մրցաշարին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի կարատեի ազգային հավաքականը, ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանի գլխավորությամբ, մեկնել է Փարիզ` մասնակցելու 2025 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայաստանի կարատեի հավաքականի մարզիկներ Գոռ Ներսիսյանը և Յուրա Զալյանն արդեն ունեն ուղեգիր՝ նոյեմբերի 27-30-ը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
Եվս 4 մարզիկ՝ Լենա Գյուլումյանը, Անիտա Մակյանը, Սուրեն Հարությունյանը և Միխայիլ Մխիթարյանը հոկտեմբերի 17-19-ը Փարիզում կպայքարեն աշխարհի առաջնության ուղեգրի համար։
Կարդացեք հոդվածը` Русский