Սահմանադրության նորմերը սկսել են գործել թավշյա հեղափոխությունից հետո. ՀՀ նախագահը հարցազրույց է տվել «Khaleej Times»-ին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող «Khaleej Times» ամսագրին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահն անդրադարձել է 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, նշել, որ դրանք ամրապնդել են օրենքի գերակայությունը, կանխարգելել կոռուպցիան և հավասար պայմաններ ստեղծել ներդրողների համար: 

«2018 թվականից հետո Սահմանադրությամբ ամրագրված նորմերը սկսել են գործել։ Խոսքը ժողովրդավարության մասին է. մարդկանց՝ իշխանության ղեկին գտնվելու հնարավորություն տալը, տնտեսության մեջ հավասար մրցակցություն ապահովելը, օրենքի գերակայության պահպանումը և կոռուպցիայի դեմ պայքարը»,- նշել է նախագահը: 

Հարցազրույցում արձանագրվել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններն այս տարի դարձել է Հայաստանի խոշորագույն օտարերկրյա ուղղակի ներդրողը և մեծությամբ երկրորդ առևտրային գործընկերը:  

«Հայաստանը ոգեշնչվում է Էմիրությունների պատմությունից։ ԱՄԷ-ի օրինակը և պատմությունը լավ դաս է սերտելու համար․Համերաշխություն, ներդաշնակություն, երազանքներ, ծրագրեր և դրանց իրականացում»,- ընդգծել է Վահագն Խաչատուրյանը: 

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ երկկողմ հարաբերությունները և անդրադարձել փոխադարձ հետաքրքրության ոլորտներին: 

«Շնորհակալություն եմ հայտնում ԱՄԷ իշխանություններին՝ հայ համայնքի կայացման և զարգացման բարենպաստ պայմաններ ստեղծելու համար»,- նշել է Խաչատուրյանը: 

«Khaleej Times»-ի համարում հրապարակվել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հարցազրույցները: 

Հայերեն العربية English Русский Türkçe

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները