Քաղաքականություն

Դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Դեսպան Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի նախագահին

Բոլիվիայում համատեղության կարգով ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) իր հավատարմագրերն է հանձնել Բոլիվիայի Բազմազգ Պետության նախագահ Լուիս Ալբերտո Արսե Կատակորային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո ՀՀ դեսպանը առանձնազրույց է ունեցել Բոլիվիայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Սելինդա Սոսա Լունդան:

Նախագահ Արսե Կատակորան շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակվելու առթիվ՝ հավելելով, որ դեսպանի հավատարմագրումը նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում: 

Դեսպան Գևորգյանը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքեր կներդնի երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում