Նիդեռլանդներն Ուկրաինային ևս 90 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի. ՊՆ նախարար

3 րոպեի ընթերցում

Նիդեռլանդները կհայտարարի Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ տրամադրելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը ժամանելիս հայտարարել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։

«Մեր աջակցությունն Ուկրաինային առավել քան երբևէ կարևոր է։ Մենք գրեթե ամեն օր տեսնում ենք Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հզոր օդային հարձակումներ։ Ուկրաինացիները նախորդ շաբաթվա վերջին ինձ ասացին, որ առաջիկա ձմեռը լինելու է ամենադժվարը, և ես կարծում եմ, որ մենք պետք է ապահովենք Ուկրաինայի համար աջակցության շարունակական հոսք։ Եվ Նիդեռլանդները անում է ավելին, քան երբևէ։ Մի քանի օր առաջ ես հայտարարեցի 200 միլիոն եվրոյի աջակցության մասին։ Այսօր ես կհայտարարեմ թե՛ հետախուզական, թե՛ հարվածային անօդաչու թռչող սարքերի համար ևս 90 միլիոն եվրոյի աջակցության փաթեթի մասին», - նրա խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Բրեկելմանսի խոսքով՝ կարևոր է փոխել «հիմնական դինամիկան, քանի որ (ՌԴ նախագահ) Պուտինը հիմա զգում է, որ ամեն օր հաղթում է՝ շարունակելով ռուսական ագրեսիան Ուկրաինայում, և մենք պետք է ապահովենք, որ Պուտինի համար գինը բարձրանա»։ 

«Սա նշանակում է կայուն հոսք, ինչպես նաև երկարաժամկետ պարտավորություն Ուկրաինայի նկատմամբ ռազմական աջակցության հարցում, ինչպես երկկողմանի, այնպես էլ այլ միջոցներով, ինչպիսիք են սառեցված ակտիվները։ Մենք պետք է աջակցենք Ուկրաինային խորը հարվածային կարողություններով, որպեսզի Ռուսաստանի համար ծախսերը մեծանան, բայց մենք նաև պետք է համոզվենք, որ պատժամիջոցները խստացնելով, Ռուսաստանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելով՝ Պուտինը զգա, որ չի կարող այսպես շարունակել, և որ մենք, ի վերջո, կհաղթենք Ուկրաինայի հետ միասին»,- նշել է Նիդեռլանդների պաշտպանության նախարարը։ 

Նրա խոսքով՝ Նիդեռլանդները կաջակցի Ուկրաինային հեռահար Tomahawk հրթիռների տրամադրման հարցում։ 

«Դա պետք  է որոշի Միացյալ Նահանգները, բայց եթե Միացյալ Նահանգները որոշի տրամադրել Tomahawk հրթիռներ, մենք անպայման կաջակցենք դրան», - շեշտել է Բրեկելմանսը։

Հայերեն Русский

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Թրամփը մեկնաբանել է Նեթանյահուի առարկությունները Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրելու առթիվ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ