Իրավունք

Հոգևորականներին ազատությունից զրկելու հիմքերին ծանոթանալու նպատակով ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ

1 րոպեի ընթերցում

Հոգևորականներին ազատությունից զրկելու հիմքերին ծանոթանալու նպատակով ՄԻՊ-ի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ՔԿ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված հոգևորականների իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հըայտնում են ՄԻՊ գրասենյակից: 

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում հոկտեմբերի 15-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու վերաբերյալ:

Նշված հարցի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին զանգ է ստացվել նաև փաստաբանի կողմից:

 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է Քննչական կոմիտե՝ ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին և ազատությունից զրկելու հիմքերին տեղում ծանոթանալու նպատակով»,- նշված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում