Քաղաքականություն

Բաքվում պահվող հայերի վերաբերյալ ՄԱԿ խոշտանգումների կոմիտեի մտահոգությունները շարունակում են արդիական մնալ. ՀՀ ներկայացուցչություն

3 րոպեի ընթերցում

Բաքվում պահվող հայերի վերաբերյալ ՄԱԿ խոշտանգումների կոմիտեի մտահոգությունները շարունակում են արդիական մնալ. ՀՀ ներկայացուցչություն

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունն անդրադարձել է ՄԱԿ խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանում պահվող 23 հայ գերիների շարունակական կալանքի վերաբերյալ՝ շեշտելով, որ այդ մտահոգությունները շարունակում են արդիական մնալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել՝ ներկայացնելով  ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաև  Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության մանրամասները։  

«ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի Երրորդ կոմիտեի՝ ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի նախագահի, Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի նախագահի, ինչպես նաև Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի հարցերով ՄԱԿ հատուկ զեկուցողի հետ ինտերակտիվ երկխոսության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցչությունը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի համընդհանուր և բացարձակ վերացման ուղղությամբ։  

«Խիստ մտահոգություն հայտնվեց, որ որոշ երկրներում շարունակվում են արձանագրվել խոշտանգումների վերաբերյալ հավաստի հաղորդագրություններ՝ կալանավայրերում և զինված հակամարտությունների համատեքստում` հաճախ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, ինչը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ 

Անդրադարձ կատարվեց ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին եզրակացություններին, որոնցում կոմիտեն լուրջ մտահոգություն է հայտնել 23 հայերի շարունակական կալանքի վերաբերյալ: Այս մտահոգությունները շարունակում են մնալ արդիական, քանի որ իրավիճակը շարունակում է վտանգել տուժածների իրավունքները, անվտանգությունը և արժանապատվությունը, մասնավորապես՝ հաշվի առնելով միջազգային կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավվածության բացակայությունը»,-նշված է հաղորդագրության մեջ: 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում