Սպորտ

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը ԵԱ-ում 5 լավագույն թիմերից մեկն է

Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմը 5 լավագույնների շարքում է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`  կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել է 36 թիմ:

Հայաստանի կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:

Տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել է 40 թիմ:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:

Կանանց առաջնությունում հաղթող է դարձել Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինայի հավաքականը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում