Շախմատի կանանց և տղամարդկանց թիմերն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց թիմերն ավարտեցին ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի շախմատի կանանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության վերջին՝ 9-րդ խաղափուլում 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Ուկրաինայի հավաքականի հետ:

Հաղթել է Լիլիթ Մկրտչյանը: Մարիամ Մկրտչյանի և Էլինա Դանիելյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

Տղամարդկանց հավաքականը վերջին խաղափուլում մրցեց Վրաստանի երկրորդ թիմի հետ, և հանդիպումն ավարտվեց Վրաստանի օգտին՝ 2.5:1.5 հաշվով:

Հաղթել է Արամ Հակոբյանը: Գաբրիել Սարգսյանի խաղն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

 

 

Հայերեն Русский