Երևան

50 մանկավարժ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով և հուշանվերով

1 րոպեի ընթերցում

50 մանկավարժ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով և հուշանվերով

Երևանի քաղաքապետի տեղակալը մասնագիտական տոնի առթիվ 50 մանկավարժների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու հուշանվերներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնւմ են Երևանի քաղաքապետարանից: 

«Երևանի ենթակայության հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների երկարամյա մասնագիտական ճանապարհ անցած մանկավարժները հյուրընկալվել էին Երևանի քաղաքապետարանում: 

Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նվիրված աշխատանքի և երեխաների դաստիարակության գործում ունեցած նշանակալի ներդրման համար 50 մանկավարժների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու հուշանվերներով»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում