«Նոր գիրք»-32/25. Ցըսին, Ալեն, Լամոնտ

4 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Լյոու Ցըսին, «Երեք մարմինների խնդիրը»

Լյոու Ցըսինի «Երեք մարմինների խնդիրը» ֆենթզի վեպի գործողությունները ծավալվում են Չինաստանում, որտեղ գաղտնի գիտական նախագծի շրջանակներում կապ է հաստատվում կործանման եզրին գտնվող այլմոլորակային քաղաքակրթության հետ։ Արդյո՞ք պատրաստ ենք մենք ընդունելու Տրիսոլարիսի քաղաքակրթությունը, այն գալիս է մեզ օգնելո՞ւ, թե՞ կործանելու… 

Թարգմանությունը չինարենից՝ Անի Աբգարյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Մանկապատանեկան գրականություն. «Միջամառային գիշերվա երազ. Նվագապատում»

Շեքսպիրի հեքիաթ-պիեսը մեզ տանում է Աթենք, ուր չարաճճի պարիկները, ոգեշունչ դերասաններն ու ջահել սիրահարները գիշերային կախարդական խառնաշփոթն են ընկնում: Մի՞թե մինչև միջամառային գիշերվա լուսաբաց թնջուկը չի քանդվելու:

Ամեն էջին սեղմիր երաժշտական կոճակը, որ կյանքի կոչես Միջամառային գիշերվա երազի հեքիաթը և Մենդելսոնի գեղեցիկ մեղեդիները: Իսկ երբ կարդաս վերջացնես, կարող ես գրքի վերջում մի անգամ էլ լսել հեքիաթային հնչյունները:

Թարգմանիչ՝ Նունե Թորոսյան: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Նոն ֆիքշն գրականություն. Դեյվիդ Ալեն, Էդվարդ Լամոնտ, «Թիմ. Ինչպես միասին հասցնել բոլոր գործերը»

2001-ին լույս տեսած «Ինչպես հասցնել բոլոր գործերը» գիրքը հեղափոխական աշխատություն էր։ Դեյվիդ Ալենի սկզբունքները փոխեցին աշխատանքի ու ազատ ժամանակի ընկալումը և վերափոխեցին միլիոնավոր մարդկանց, ցույց տվեցին, թե ինչպես է հնարավոր բարձր արդյունավետության հասնել։ 20 տարի անց պարզ դարձավ, որ այս սկզբունքները պետք են նաև թիմային մակարդակում։ GTD մեթոդի բազմաթիվ հետևորդներ ամենից հաճախ հարցնում էին՝ ինչպե՞ս գործի դնել ամբողջ թիմը։Այս գիրքը տալիս է հենց այդ հարցի պատասխանը․ տեսական գիտելիքն ինչպես ծառայեցնել գործակցության շահերին։ GTD անհատական արդյունավետության սկզբունքների հիման վրա ստեղծված այս գիրքը ցույց է տալիս կազմակերպության ներսում ավելի արդյունավետ աշխատելու ուղիները, օգնում է ձևավորել մի մշակույթ, որտեղ յուրաքանչյուրը կցանկանա լիարժեք դրսևորել իր կարողությունները։Աշխարհի ամենախոշոր և հաջողակ ընկերությունների փորձը գրքում ներկայացված է օրինակներով։ Դրանք բացահայտում են, թե ղեկավարներն ինչպես են կիրառել ներթիմային գործակցության սկզբունքները, ինչպես են բարելավել ներքին հաղորդակցությունը, ապահովել արդյունավետությունը և ինչ մեթոդներով են նվազեցրել թիմի անդամների սթրեսը։

Թարգմանիչ՝ Լուիզա Գրիգորյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն