Շիրակի գործվածքի մշակույթը մեկ գրքում. լույս է տեսել Կարինե Բազեյանի նոր մենագրությունը

3 րոպեի ընթերցում

Լույս է տեսել ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանի «Գործվածքի մշակույթը Շիրակում (19-20-րդ դդ.)» խորագրով մենագրությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մենագրությունում մանրամասնորեն նկարագրվում են գործվածքին վերաբերող բոլոր արհեստները, որոնք ընդգրկում են աշխատանքի բոլոր փուլերը՝ նյութի մշակման գործընթացից մինչև բարդ և բարձրակարգ բանվածքների պատրաստումը։  Հատուկ ուշադրություն է դարձվել տեխնիկա-տեխնոլոգիական, գեղարվեստական և կիրառական յուրահատկություններին։ Առաջին անգամ գործվածքը դիտարկվում է նաև որպես ոչ նյութական մշակույթի կրող, ինչը դրսևորվում է շիրակցիների ընտանեկան և համայնքային հարաբերություններում, ինչպես նաև տոնածիսական կյանքում։ Հայկական մշակույթում գործվածքը ունեցել է լայն կիրառություն՝ գորգագործությունից մինչև ասեղնագործություն, թաղիքից մինչև տարազ:

Ըստ Կարինե Բազեյանի՝ սա այս պահին գործվածքի մասին Հայաստանում լույս տեսած միակ աշխատությունն է, որը ներկայացնում է հայկական գործվածքն իր ամբողջության մեջ՝ հյուսքի մշակումից մինչև արտադրանք: Ներկայացված են նաև գործվածքի գեղարվեստաոճական առանձնահատկությունները։ Գործվածքը դիտարկվում է նաև որպես արվեստ՝ բանահյուսության մեջ։ Մենագրության մի ամբողջ գլուխ նվիրված է գործվածքի կիրառությանը շիրակցիների առօրյա և տոնածիսական կյանքում, իսկ մեկ այլ գլուխ՝ գործվածքի զարգացման պատմությանը 20-րդ դարում Լենինականում (ներկայիս Գյումրի)։ Մենագրությունն ուղեկցվում է լուսանկարներով:

«Տարիների ընթացքում տարբեր վայրերից և սկզբնաղբյուրներից հավաքել եմ նյութը և, ի վերջո, որոշել եմ այն ամփոփել մեկ գրքում։ Թեպետ մենագրությունը վերաբերում է Շիրակի մարզին, այն փաստացի ներկայացնում է հայկական գործվածքի մշակույթն ամբողջությամբ։ Կարծում եմ՝ հատկապես երիտասարդ սերնդին կհետաքրքրի, թե ինչ զարգացում է ապրել գործվածքը 19-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դար»,- «Արմենպրես»-ին հայտնեց Կարինե Բազեյանը՝ հավելելով, որ գիրքն առաջին հերթին նախատեսված է թանգարանների համար։

Մենագրությունը հրատարակվել է Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի աջակցությամբ։

Հայերեն

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում