Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արտագնա խաղում պարտվեց Հունգարիային

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն արտագնա խաղում պարտվեց Հունգարիային

 Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրի խաղում հյուրընկալվեց Հունգարիայի հավաքականին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուդապեշտի «Պուշկաշ Արենա»-ում կայացած խաղի առաջին կեսում Հունգարիայի հավաքականն ավելի շատ էր տիրում թե՛ գնդակին, թե՛ նախաձեռնությանը: Հայաստանի հավաքականը երբեմն հակագրոհում էր:

 Առաջին խաղակեսում հաշիվը չբացվեց։ Երկրորդ կեսի մեկնարկին`56-րդ րոպեին, Հունգարիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. աչքի ընկավ Լուկաշը:

Հայաստանի հավաքականը բաց թողած գոլից հետո առաջ նետվեց խաղը փրկելու համար, սակայն ավելացված ժամանակում բաց թողեց նաև երկրորդ գոլը։ Հունգարիայի կազմում աչքի ընկավ Գուբերը:

Հունգարիա-Հայաստան` 2:0:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ԱԱ-ի ընտրական փուլի շրջանակներում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 14-ին` մրցելով Իռլանդիայի դեմ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում