Սպորտ

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր

 Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնությանը կրկնակի ոսկե մեդալիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանրային քաշային կարգում Վարազդատ Լալայանը հաջորդաբար պոկեց 206 կգ ու 211 կգ ու այս ձևում դարձավ ոսկե մեդալակիր: Հրումում նա բարձրացրեց 245 կգ ու 250 կգ: Այս վարժությունում նա կրկին առաջինն էր: Երկամարտի 461 կգ արդյունքով` Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի չեմպիոն` երկրորդ տարին անընդմեջ:

Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բահրեյնի ընտրանու անդամ Գոռ Մինասյանը պոկեց 205 կգ ու այս վարժությունում արծաթե մեդալակիր դարձավ: Հրում վարժության ժամանակ Մինասյանը բարձրացրեց 242 կգ ու կրկին նվաճեց արծաթե մեդալ: Երկամարտի 447 կգ արդյունքով` Մինասյանն աշխարհի փոխչեմպիոն է:

Մարզիկներին պարգևատրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում