Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարը կսկսում է Վարազդատ Լալայանը

1 րոպեի ընթերցում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին. մրցումային վերջին օրը պայքարի մեջ կմտնեն գերծանր քաշային ծանրորդները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Հայաստանը կներկայացնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

Գերծանր քաշային կարգում հանդես կգա նաև Հայաստանի ընտրանու նախկին անդամ, այժմ Բահրեյնի հավաքականը ներկայացնող Գոռ Մինասյանը:

Ծանրորդները ելույթները կսկսեն Երևանի ժամանակով 18:00-ին: 

Հայերեն فارسی Русский