ՀՀ ԱԺ նախագահն ու Ուրուգվայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ` հատուկ ուշադրություն դարձնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացմանը:
Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին: