Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Բուդապեշտ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Բուդապեշտ

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին մեկնեց Բուդապեշտ, որտեղ հոկտեմբերի 11-ին Մունդիալ 2026-ի որակավորման փուլի F խմբի 3-րդ տուրում կմրցի Հունգարիայի ազգային հավաքականի հետ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:  

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ու կիսապաշտպան Վահան Բիչախչյանի մամուլի ասուլիսը կկայանա հոկտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 19։30-ին։  

 Հոկտեմբերի 14-ին Հայաստանի ընտրանին Դուբլինում կհյուրընկալվի Իռլանդիային։  

Հայաստանի հավաքականը առաջին երկու տուրերի արդյունքներով ունի 3 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում։ Առաջատարը 6 միավորով Պորտուգալիայի հավաքականն է, իսկ Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականներն ունեն 1-ական միավոր։ Հայաստանի հավաքականը Երևանում 0-5 հաշվով զիջել էր Պորտուգալիայի հավաքականին, իսկ հաջորդիվ կրկին Երևանում 2-1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում