Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն Սիմոն Մարտիրոսյանն ու Գարիկ Կարապետյանը

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտին է մոտենում ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 10-ին պայքարի մեջ կմտնեն 110 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ընտրանու կազմում այս քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե, աշխարհի և Եվրոպայի կրկնակի ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանն ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը: 

Ծանրորդների մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:30-ին: 

Հայերեն Русский