Աշխարհ

ՄԱԿ-ը մտադիր է մեկ քառորդով կրճատել խաղաղապահների թիվը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը մտադիր է մեկ քառորդով կրճատել խաղաղապահների թիվը

ՄԱԿ-ը ֆինանսավորման խնդիրների պատճառով մտադիր է մոտավորապես 25%-ով կրճատել  խաղաղապահ առաքելությունների մասնակից զինվորականների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP լրատվական գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը, ով ցանկացել է անանուն մնալ։

Պաշտոնատար անձի խոսքով՝ ամբողջ աշխարհում խաղաղապահ գործողություններին մասնակցող անձանց հաստիքը  «կկրճատվի 25%-ով», ինչը ենթադրում է, որ ընդհանուր առմամբ կկրճատվի խաղաղապահ առաքելության 50 հազարի հասնող խաղաղապահներից մոտավորապես 13-14 հազարը: ՄԱԿ-ը նախատեսում է այս տարվա համար մոտ 15%-ով կրճատել խաղաղապահ ուժերի բյուջեն։

Պաշտոնյան նաև նշել է, որ որոշ պետությունների կողմից վճարումների ուշացումները և դրանց բացակայությունն «ուղղակիորեն խաթարում են» խաղաղապահ առաքելությունների հնարավորությունն իրականացնելու իրենց գործունեությունը:

ՄԱԿ-ը խաղաղապահ առաքելություններ է իրականացնում Կոնգոյում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Հարավային Սուդանում, Լիբանանում, Կիպրոսում և Կոսովոյում։ 

ՄԱԿ-ը բյուջեի դեֆիցիտի խնդիր ունի մի շարք երկրների, այդ թվում ԱՄՆ-ի՝ ամենամեծ դոնորի կողմից վճարումներ չկատարելու պատճառով։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում