Երևան

Հոկտեմբերի 11-ին փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 11-ին փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակում  հոկտեմբերի 11-ին ժամը 15:00-20:00-ն Ստեփան Շահումյանի հրապարակի դիմացի հատվածում Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը կազմակերպելու է «Ֆիթ Կենտրոն» հեծանվային բացօթյա մարզումներ և համերգային ծրագիր: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառման կազմակերպման նպատակով հոկտեմբերի 11-ին ժամը 07:00-20:00-ն երթևեկության համար փակ կլինի Ստ. Շահումյանի հրապարակի դիմացի երթևեկելի հատվածը ( Վազգեն Սարգսյան և Խորենացու փողոցների հատման հատվածը):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում