Սպորտ

Ծանրորդ Աննա Ամրոյանը 77 կգ քաշայինների B ենթախմբում 4-րդն է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Աննա Ամրոյանը 77 կգ քաշայինների B ենթախմբում 4-րդն է

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում շարունակվում է ծանրամարտի կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց 77 կգ քաշային կարգում Հայաստանից մասնակցում էր կանանց ընտրանու միակ մարզիկը` Աննա Ամրոյանը: Վերջինս հանդես եկավ 77 կգ քաշային ծանրորդների B ենթախմբում և  պոկում վարժությունում գլխավերևում պահեց 100 կգ: Հրում վարժությունում մեկ հաջող մոտեցում ունեցավ` բարձրացնելով 130 կգ: Երկամարտում Աննա Ամրոյանը գրանցեց 230 կգ և այս ենթախմբում 4-րդն է:

Հայաստանի հավաքականի հոկտեմբերի 10-ին աշխարհի առաջնությունում կմեկնարկեն Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը, իսկ հոկտեմբերի 11-ին պայքարի մեջ կմտնի աշխարհի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում