Աշխարհ

Ոսկու գինը գերազանցել է հերթական ռեկորդը

2 րոպեի ընթերցում

Ոսկու գինը գերազանցել է հերթական ռեկորդը

Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսները հոկտեմբերի 7-ին առաջին անգամ գերազանցել են մեկ ունցիայի դիմաց 4000 դոլարը։ Ոսկու ընթացիկ շուկայական գինը նույնպես մոտեցել է այդ նշագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Forbes-ը:

Ըստ վերլուծաբանների՝ թանկարժեք մետաղը կշարունակի թանկանալ պահպանվող գլոբալ և տարածաշրջանային ռիսկերի ֆոնին: 

Հոկտեմբերի 6-ին ոսկու գինը հասել էր 3977 դոլարի, որը նույնպես նոր ռեկորդ էր: 

Ըստ Bloomberg-ի՝ ոսկու գնի աճը կապված է ԱՄՆ-ում շաթդաունի (ֆինանսավորման չհաստատման պատճառով կառավարության աշխատանքի մասնակի դադարեցում) և Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի հետ. նոր վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հրաժարական է տվել նշանակումից 26 օր անց։ 

Իր հերթին, Reuters-ը գրում է, որ տարվա սկզբից ի վեր ոսկու գինն արդեն աճել է 53%-ով: Դա տեղի է ունեցել ոսկու ETF-ների  (բորսայական ներդրումային ֆոնդեր) պահանջարկի աճի և կենտրոնական բանկերի կողմից ոսկու գնումների հաշվին: 

Goldman Sachs-ի վերլուծաբանները 2026 թվականի դեկտեմբերի համար բարձրացրել են ոսկու գների իրենց կանխատեսումը. եթե ավելի վաղ նրանք սպասում էին մեկ ունցիայի դիմաց 4300 դոլար, ապա այժմ՝ 4900 դոլար մեկ ունցիայի դիմաց։ 

Շարժիչ գործոնները մնում են նույնը՝ կենտրոնական բանկերը և ETF-ների գնումներն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի սպասվող նվազեցման ֆոնին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում