Հայտնի է, թե ինչ կազմերով Հայաստանի Մ23 տարեկանների ըմբշամարտի հավաքականները կմասնակցեն աշխարհի առաջնությանը
1 րոպեի ընթերցում

Հայտնի են Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը, որոնցով թիմերը կմասնակցեն Սերբիայում կայանալիք աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է բոլոր քաշային կարգերի կազմերը:
Հայաստանի ազատ ոճի հավաքականը մինչև 23 տարեկանների ԱԱ-ին կմասնակցի հետևյալ կազմով` 57 կգ` Նորիկ Հարությունյան, 61 կգ` Լևիկ Միքայելյան, 65 կգ` Անդրանիկ Ավետիսյան, 70 կգ` Դավիթ Մարգարյան, 74 կգ` Գրիգոր Չոլակյան, 79 կգ` Հայկ Պապիկյան, 86 կգ` Մուշեղ Մկրտչյան, 92 կգ` Կնյազ Իբոյան, 97 կգ` Սերգեյ Սարգսյան, 125 կգ` Խաչատուր Խաչատրյան:
Հունահռոմեական ոճի ընտրանու կազմում են` 55 կգ` Արայիկ Թոփալյան, 60 կգ` Սուրեն Աղաջանյան, 63 կգ` Դավիթ Ջոտյան, 67 կգ` Ռուբեն Միրանյան, 72 կգ` ԳԱսպար Տերտերյան, 77 կգ` Սամվել Տերտերյան, 82 կգ` Լուրիկ Պետրոսյան, 87 կգ` Ռուբեն Գևորգյան, 97 կգ` Հարություն Կիրակոսյան, 130 կգ` Ռազմիկ Կուրդյան:
Աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 20-27-ը սերբական Նովի Սադ քաղաքում: