Ամբողջ աշխարհում ծխողների թիվը նվազել է գրեթե մեկ երրորդով. ԱՀԿ

2 րոպեի ընթերցում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ աշխարհում ծխելու մակարդակը 15 տարվա ընթացքում նվազել է 27 տոկոսով, սակայն յուրաքանչյուր հինգերորդ չափահասը շարունակում է կախվածություն ունենալ ծխախոտից։

«Ծխողների թիվը 2000 թվականի 1. 38 միլիարդից նվազել է մինչև 1. 2 միլիարդ՝ 2024 թվականին։ 2010 թվականից ի վեր ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը նվազել է 120 միլիոնով կամ 27 տոկոսով։ Ծխախոտը դեռևս ազդում է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հինգերորդ չափահասի վրա՝ ամեն տարի հանգեցնելով միլիոնավոր կանխարգելելի մահերի», - ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հաղորդել է ԱՀԿ-ն։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ այդ նշանակալի առաջընթացին ի պատասխան ծխախոտային արդյունաբերությունը հակադարձում է՝ թողարկելով նիկոտին պարունակող նոր արտադրանք, որն ուղղված է երիտասարդությանը: 

ԱՀԿ-ն կոչ է արել աշխարհի կառավարություններին ուժեղացնել ծխախոտի դեմ պայքարի ջանքերը։

«Սա նշանակում է փակել այն բացթողումները, որոնք թույլ են տալիս ծխախոտի և նիկոտինի արդյունաբերություններին թիրախավորել երեխաներին, ինչպես նաև կարգավորել նիկոտինային նոր արտադրանքները, ինչպիսիք են էլեկտրոնային սիգարետները: Դա նաև նշանակում է ծխախոտի հարկերի բարձրացում, գովազդի արգելում և ծխելը թողնելու ծառայությունների ընդլայնում՝ միլիոնավոր մարդկանց ծխելը թողնելուն օգնելու համար», - ընդգծել է կազմակերպությունը:

Հայերեն Русский

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ