Աշխարհ

Այս տարի աշխարհում չիկունգունյա տենդով վարակվել է ավելի քան 445 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Այս տարի աշխարհում չիկունգունյա տենդով վարակվել է ավելի քան 445 հազար մարդ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2025 թվականին աշխարհում ավելի քան 445 հազար մարդ վարակվել է մոծակների միջոցով փոխանցվող չիկունգունյա տենդով։ Վարակվածներից 155-ը մահացել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, 2025 թվականին ԱՀԿ-ն գրանցել է չիկունգունյա տենդի նոր ալիք մի քանի երկրում, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ վերջին տարիներին դեպքերի զգալի թիվ չի գրանցվել: Հաշվի առնելով շարունակվող բռնկումները՝ կազմակերպությունը շեշտել է, որ վիրուսի հետագա տարածման հավանականություն դեռ կա։

«2025 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը աշխարհի 40 երկրում գրանցվել է, ընդհանուր առմամբ, 445 հազար 271 կասկածելի և հաստատված դեպք, ինչպես նաև 155 մահվան դեպք», - հաղորդել է ԱՀԿ-ն։

Վիրուսը փոխանցող Aedes aegypti մոծակի պոպուլյացիաները հանդիպում են աշխարհի 27 շրջանում: 

Չիկունգունյա տենդի բնական տարածման շրջաններ են համարվում Աֆրիկայի, Հնդկաստանի, Հարավարևելյան Ասիայի արևադարձային շրջանները և Հնդկական օվկիանոսի կղզիները, որտեղ ամեն տարի գրանցվում են վարակի սեզոնային բռնկումներ, ինչպես նաև Մեքսիկան և Գվատեմալան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում