Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:

Հոկտեմբերի 11-ին ժամը 20:00-ին ազգային ընտրանին աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի երրորդ տուրում կմրցի Հունգարիայի հետ, իսկ հոկտեմբերի 14-ին ժամը 22:45-ին Դուբլինում կհանդիպի Իռլանդիային։

Հայաստանի ազգային հավաքականին է միացել նաև «Ալաշկերտի» պաշտպան Արսեն Սադոյանը։

Մարզական հավաքը հոկտեմբերի 6-ին կսկսեն

Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Արսեն Սադոյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Ստյոպա Մկրտչյան - «Օսիեկ» (Խորվաթիա)
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Գեորգի Հարությունյան - «Պուշկաշ Ակադեմիա» (Հունգարիա)
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու» 
Դավիդ Դավիդյան - «Ռոտոր Վոլգոգրադ» (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ուգոչուկվու Իվու - «Ռուբին» (Կազան, Ռուսաստան)
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա» 

Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ Լեոն-Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականի ճամբար կժամանեն հոկտեմբերի 7-ին։

Լուկաս Զելարայանը հավաքին կմիանա Բուդապեշտում։
 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում