Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը նոր տերմինալ կունենա. 10 տարվա ընթացքում կներդրվի 500 միլիոն դոլար

2 րոպեի ընթերցում

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունն առաջիկա 10 տարիներին պլանավորում է 500 միլիոն դոլարիր ներդրում իրականացնել՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի կառուցման համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Forbes-ին տված հարցազրույցում ասել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն։ 

Նա մանրամասնել է, որ վերջին երկու տարիների ընթացքում Երևանի օդանավակայանի ուղևորահոսքի աճը կանխատեսվածից ավելի է եղել՝ հասնելով տարեկան ավելի քան 5.5 միլիոնի։ Նա նշել է, որ տերմինալը կառուցված է եղել տարեկան 3-4 միլիոն ուղևորի սպասարկման համար, ուստի հիմա գործող հզորություններն արդեն բավարար չեն, և ընդլայնումն այս պայմաններում կարևոր է։ 

«Երբ մենք 2001 թվականին ժամանեցինք Հայաստան, օդանավակայանի ենթակառուցվածքը հնացած էր և գրեթե փլուզման եզրին։ Մենք այն քայլ առ քայլ վերակառուցեցինք՝ վերածելով ժամանակակից տերմինալի, որը լավ ծառայել է երկրին ավելի քան մեկ տասնամյակ։ Այժմ աճի ապագա միտումներին համապատասխանելու համար  մենք նախատեսում ենք կրկնապատկել օդանավակայանի թողունակությունը հաջորդ 10 տարիների ընթացքում՝ 500 միլիոն դոլարի ներդրման միջոցով։ 

Նստեցման ելքերի թիվը 6-ից կհասնի 16-ի։ Ժամանման սրահները, ներգաղթային գոտիները և մաքսային գոտիները կկրկնապատկվեն։ Մենք կավելացնենք ժամանակակից սրահներ, կընդլայնենք կայանատեղիները և կբարելավենք տրանսպորտային հաղորդակցությունը ուղևորների համար։ Մենք նաև պատրաստվում ենք ավտոմատացված թվային անձնագրային ելքերի և կենսաչափական անձնագրային նոր համակարգի ներդրմանը, որը կհեշտացնի Հայաստանի քաղաքացիների ճանապարհորդությունը, մասնավորապես Եվրոպա։ Մեր նպատակն է ապահովել Հայաստանի դիրքը որպես մրցունակ կենտրոն տարածաշրջանում»,- ասել է Վենդեն։

Հայերեն العربية English Русский Türkçe 中文

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը