Հասարակական

«Այբ» հիմնադրամը հոկտեմբերի վերջին կազմակերպում է միջազգային երկօրյա ուսուցչական համաժողով

2 րոպեի ընթերցում

«Այբ» հիմնադրամը հոկտեմբերի վերջին կազմակերպում է միջազգային երկօրյա ուսուցչական համաժողով

«Այբ» կրթական հիմնադրամը հոկտեմբերի 25-26-ին Հայաստանի և աշխարհի առաջատար կրթական փորձագետների մասնակցությամբ կազմակերպում է երկօրյա համաժողով և 30-ից ավելի գործնական աշխատարաններ ուսուցիչների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Այբ» կրթական հիմնադրամի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ հղված ուղերձում։

««Այբ» կրթական հիմնադրամը շուրջ երկու տասնյակ տարի շարունակ իր համայնքի ու աջակիցների ներդրումներով բազմաթիվ կրթական ծրագրեր է իրականացրել մեր երկրում, սփյուռքում ու Արցախում՝ առաջնորդվելով Հայաստանը կրթությամբ վերափոխելու իր առաքելությամբ: Այդ ծրագրերում ուսուցիչների կարողությունների զարգացումն ու մասնագիտական ուժեղ համայնքի ձևավորումն առանցքային նշանակություն ունեն: Հիմնադրամը՝ որպես ոլորտում առաջատար, բազմաթիվ ծրագրեր է իրականացրել ուսուցիչների համար՝ հիմնվելով Արարատյան բակալավրիատի շրջանակում ուսուցիչների զարգացման հայեցակարգի վրա, որ մշակվել է Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 

Վերջին տարիներին միջազգային ու պետական տարբեր կառույցների հետ մեր իրականացրած ծրագրերը՝  Տավուշի հանրակրթական դպրոցներում պետական նոր կրթական չափորոշիչների ներդրման շրջանակում վերապատրաստումներից մինչև նախագծային ուսուցման վերապատրաստումները մարզերում ու  կրթության կառավարիչների համար դասընթացները, արտահայտում են մեր հանձնառությունը՝ ունենալու ժամանակակից հմտություններով ու կարողություններով օժտված մանկավարժներ ու առաջնորդներ: «Այբ»-ում մենք հավատում ենք, որ արժեքների վրա հիմնված որակյալ կրթությունն է այսօրվա մեր բազմաթիվ մարտահրավերների պատասխանը։ Ուստի հոկտեմբերի 25-26-ին Հայաստանի և աշխարհի առաջատար կրթական փորձագետների մասնակցությամբ կազմակերպում ենք երկօրյա համաժողով և 30-ից ավելի գործնական աշխատարաններ ուսուցիչների համար»,- հայտնում են «Այբ» կրթական հիմնադրամից: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում