Թբիլիսիի քաղխորհրդի ընտրություններն ուղեկցվել են ցույցերով․ իշխող ուժը ստացել է ձայների ավելի քան 70 տոկոսը

3 րոպեի ընթերցում

Նախնական տվյալների համաձայն՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ձայների 70.15 տոկոսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը՝ հղում անելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով՝ 584 ընտրատեղամասերից հաշվարկվել է 573-ի քվեները, որոնք կազմում է ընտրատեղամասերի 98.11 տոկոսը։   

Նախնական արդյունքներով՝ երկրորդ տեղում են «Ուժեղ Վրաստան-Լելո»  կուսակցությունը՝ 29 հազար 807 ձայնով կամ ձայների 10.054 տոկոսով։

Եռյակը եզրափակում է «Գիրչի» կուսակցությունը ստանալով ձայների 7.624%-ը։

Ընդհանուր առմամբ, արդյունքները հետևյալն են՝ 

«Հայրենիք, լեզու, հավատք»՝ 3,020 ձայն 1.019 տոկոս;
«Պահպանողականներ հանուն Վրաստանի»՝ 12,811 ձայն, 4.32 տոկոս;
«Մեր միասնական Վրաստանը»՝ 1,720 ձայն, 0.58 տոկոս
«Ազատ Վրաստան»՝ 2,647 ձայն, 0.89 տոկոս
«Վրաստանի հայրենասերների դաշինք»՝ 3,151 ձայն, 1.063 տոկոս
«Հզոր Վրաստան-Լելո»՝ 29,807 ձայն, 10.054 տոկոս
«Վրաստան»՝ 943 ձայն, 0.31 տոկոս
«Կանաչների կուսակցություն»՝ 1,906 ձայն, 0.64 տոկոս
«Ժողովրդական կառավարություն»՝ 761 ձայն, 0.25;
«Գախարիան հանուն Վրաստանի»՝ 9,483 ձայն, 3.19 տոկոս;
«Գիրչի»՝ 22,230 ձայն, 7.49 տոկոս
«Վրացական երազանք-Դեմոկրատական ​​Վրաստան»՝ 207,985 ձայն, 70.15 տոկոս։

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության ցույցերով, որոնց ընթացքում, ըստ աղբյուրի, մասնակիցները ներխուժել են նախագահական պալատ։

Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները ձերբակալել են մի խումբ անձանց, որոնք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու կամ պետությունը տապալելու կոչեր անելու, ինչպես նաև խմբակային բռնություն կազմակերպելու, ղեկավարելու և դրան մասնակցելու մեջ։ Ներքին գործերի նախարարությունը մի շարք կոչեր է արել ցույցի մասնակիցներին՝ պահպանել հավաքը խաղաղ և չանցնել օրենքով սահմանված սահմանները։ Նշվում է, որ Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հնչած բռնության կոչերից հետո մի քանի ցուցարարներ կոտրել են արգելապատնեշները և փորձել են գրավել նախագահական պալատը։ 

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ